Ընտրողները կարող են ժամանակավորապես փոխել հաշվառման վայրը![]() 23 փետրվարի 2026 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախաշեմին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավորապես փոխել իրենց հաշվառման վայրը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն, քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։ Դիմումը կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է հաստատվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարական վավերացմամբ լիազորագիր։ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |