Կոնջորյան․ ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն![]() 23 փետրվարի 2026 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հավելել է, որ ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: «Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը վերջին 1 ամսվա ընթացքում հայտարարել է, որ. sտեղծելու են սեքսի նախարարություն, Կիրանցը հանձնվել է Ադրբեջանին, Գյումրին գյուղ է: Այս շարքը դեռ շարունակվելու է: Սա պատմություն է փողի խեղճության մասին: Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել: Դու կարող ես փողով վարձել աշխարհի լավագույն փաստաբաններին, բայց չես կարող գնել փաստը: Իսկ փաստն այն է, որ Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն: Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն: Սա նվաճում է: Ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: Սա շքեղություն է, որը միայն ժողովրդավարությունն է թույլ տալիս: Մենք պաշտպանելու ենք այս նվաճումը»։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |