Երևանն ու Նայրոբին քաղաքական խորհրդակցություններ են մեկնարկել, ստորագրել փոխըմբռնման հուշագիր![]() 24 փետրվարի 2026 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Քենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պաշտոնապես ձևակերպել են քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը և քննարկել համագործակցության ընդլայնման ուղղությունները։ Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրումից հետո անցկացվել են Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։ Քննարկումների ընթացքում զրուցակիցները անդրադարձել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության խթանման հնարավորություններին։ Երկու կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը և փոխադարձ աջակցության հարցերին։ Քենիական կողմին ներկայացվել են 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հայկական կողմի առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում արձանագրված վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի այլ թեմաներ։ Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն ակտիվացրել է շփումներն Աֆրիկյան մայրցամաքի եկրների հետ: Հուշագիր է ստորագրվել նաև Զիմբաբվեի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |