ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների գրանցման օրինակելի ձևաթղթերը![]() 24 փետրվարի 2026 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում հաստատել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին, ըստ որի՝ հերթական ԱԺ ընտրությունների դեպքում կուսակցությունը կամ դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուն պետք է հաստատի համագումարի որոշմամ, հայտնում է ԿԸՀ-ն: ԿԸՀ թվային գործիքակազմին համապատասխանեցվել է նաև «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։ Հանձնաժողովը սահմանել է նաև թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։ Բացի այդ, ԿԸՀ-ն հաստատել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի նախահաշիվը, որը կազմել է 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ։ Այդ գումարից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը նախատեսվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի համար։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |