Ադրբեջանցիներն ավերել են Մարտունիի հուշահամալիրը![]() 24 փետրվարի 2026 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ։ Սա մշակութային ցեղասպանություն է։ Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,-ասվում է գրառման մեջ: Փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը, հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը: Այն նպատակ ունի ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, մինչ այժմ ձեռնարկված իրավական քայլերը, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության ապահովման հնարավոր մեխանիզմները։ Առաջին նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |