ARARAT թանգարանը մասնակցել է Բուքուբորան գրատոնին![]() 24 փետրվարի 2026 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին և 22-ին Վուդս կենտրոնում կայացել է Բուքուբորան գրատոնը, որի շրջանակներում ARARAT թանգարանը ներկայացրել է «ARARAT. Մանրապատումներ» ժամանակավոր ցուցադրությունը։ «ARARAT. Մանրապատումներ» ցուցադրությունը նվիրված էր ARARAT հայկական կոնյակների պիտակների պատմությանը և բացահայտում էր դրանք որպես մշակութային հիշողության և գրաֆիկական արվեստի յուրատեսակ դրսևորում։ Ցուցադրությանը ներկայացված յուրաքանչյուր պիտակ արտացոլում էր իր ժամանակաշրջանը։ Տառատեսակը, գույնը և խորհրդանշական լեզուն համադրվում էին հաղորդելու ոչ միայն շշի մեջ պահված խմիչքի դիմագիծը, այլև այն արժեքները՝ ժամանակը, համբերությունը և վարպետությունը, որոնք բնորոշում են ARARAT կոնյակի ստեղծման արվեստը։ «ARARAT կոնյակի պիտակները երբևէ չեն ընկալվել որպես լոկ արտադրական դիզայնի նմուշներ։ Դրանք մշակութային հիշողության, վարպետության և ինքնության տեսողական տարեգրություններ են։ Տասնամյակների ընթացքում այս պիտակները հայկական կոնյակի ժառանգությունը վերածել են գրաֆիկական լեզվի՝ համադրելով պատմությունը, դիցաբանությունը, բնապատկերն ու ժամանակակից դիզայներական մտածողությունը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |