Ոստիկանապետի տեղակալներն ազատվել են պաշտոններից և նշանակվել խորհրդականներ և օգնական![]() 25 փետրվարի 2026 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում՝ 3 փոխոստիկանապետ ազատվել է պաշտոնից: ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |