Bloomberg․ ԱՄՆ-ն ձգտում է, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմը մինչև հուլիսի 4-ն ավարտվի![]() 25 փետրվարի 2026 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ձգտում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կնքվի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, գրել է Bloomberg-ը եվրոպացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների վրա հղումով: Գործակալության զրուցակիցները նշել են, որ առայժմ որևէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գնալ գործարքի, գրում է Meduza-ն: Սպիտակ տունը չի պատասխանել Bloomberg-ի հարցմանը։ CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Կիևը միաժամանակ ստորագրի խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանի հետ և պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ, որոնք Ուկրաինային տալու են անվտանգության երաշխիքներ՝ դա տեղի է ունենալու միաժամանակ և, ցանկալի է, մեծ արարողության շրջանակում։ 2026 թվականի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները նշելու է անկախության 250-ամյակը։ Փետրվարի 7-ին Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և Ռուսաստանին ավարտել պատերազմը մինչև ամռան սկիզբը։ «Ինչո՞ւ մինչև այս ամառ: Հասկանում եք, նրանց ներքին հարցերն Ամերիկայում առավել ակտուալ կդառնան նրանց համար, Կոնգրեսում միջանկյալ ընտրություններին ընդառաջ»,-ասել էր նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |