Կիբեռհանցավոր խումբ է բացահայտվել, 4 ձերբակալված կա

Կիբեռհանցավոր խումբ է բացահայտվել, 4 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ։ 4 անձ ձերբակալվել է:

ՆԳՆ ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, վարձակալելով Երևանի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայով և դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրությունԼ Նրանք հեռախոսազանգեր ունեցել ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջակել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։

Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են և այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ խմբի անդամների ինքնությունը։ Պարզվել է, որ տարբեր անձինք պարբերաբար այցելել են նշված հասցե և գործունեության դիմաց վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով։

Միջոցառումների արդյունքներով Քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փետրվարի 20-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ և դատարանի որոշմամբ, իրականացրել են անակնկալ խուզարկություն Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային գրասենյակում։

Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով։ Հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է և փոխանցվել է Քննչական մարմին՝ հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---