Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆիլիոն սեմինար կանցկացնի Երևանում

Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆիլիոն սեմինար կանցկացնի Երևանում

PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, բրազիլացի լեգենդար քիքբոքսեր Ֆրանսիսկո Ֆիլիոն։ 55-ամյա մարզիկը փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը սեմինար է անցկացնելու Երևանի «Օլիմպավան» մարզահամալիրում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևան է ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով, հայտնում է Factor.am-ը:

Ֆիլիոն Կիոկուշին կարատեով զբաղվել է սկսել 10 տարեկանից, իսկ 6․5 տարի անց ստացել է սև գոտի։ Նա անցկացրել է ավելի քան 100 մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում՝ նվաճելով բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։

1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում՝ դառնալով քիքբոքսինգի աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկը։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։

2004 թվականին կարիերան ավարտելուց հետո Ֆիլիոն ակտիվորեն ներգրավվել է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացում։ Նա ղեկավարել է մարզաձևը Բրազիլիայում և Հարավային Ամերիկայում։ Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է հայտնի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012 թվականին նա հանդես է եկել որպես բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկա UFC խառը մենամարտերի շրջանակում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---