Չախալյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով![]() 26 փետրվարի 2026 - 17:26 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարել է, որ գրավիր կիրառումը դատարանը ոչ իրատեսական է համարում: «Նվազել են խափանման միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճան, որ անազատության հետ կապված միջոց կիրառվի։ Դատարանը գտնում է, որ մարտի 4-ից կալանքը պետք է փոխել տնային կալանքի 3 ամիս ժամկետով»,-հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը: Դատարանի կողմից նշված հասցեում գտնվող բնակարանում Չախալյանը չի կարող ընդունել հյուրեր՝ բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների և պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։ Դատավորը նշել է, որ որոշման հետ անհամաձայնության դեպքում կողմերը կարող են այն բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5–ին։ Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |