Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից» մրցաշրջանի ավարտին![]() 26 փետրվարի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական «Ինտերից», հայտնում է Factor.am-ը FCInterNews-ի վրա հղումով: Ըստ հրապարակման՝ միլանյան ակումբը ծրագրել է երիտասարդացնել թիմի կազմը և հրաժարվել մի շարք փորձառու ֆուտբոլիստներից, որոնց թվում նշվել է նաև 37-ամյա հայ կիսապաշտպանը։ Մխիթարյանի գործող պայմանագիրը ավարտվելու է այս մրցաշրջանի վերջում։ Ամռանը «Ինտերից» հեռանալու են պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը, ինչպես նաև դարպասապահ Յան Զոմերը։ Միաժամանակ անորոշ է մնում Նիկոլո Բարելայի, Էնդի Դիուֆի, Դավիդե Ֆրատեզիի, Հաքան Չալհանօղլուի, Մարկուս Թյուրամի և Դենզել Դումֆրիսի ապագան ակումբում։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականին միացել է «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |