ԵԱՀԿ-ն Անկարային կոչ է անում հանել Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին ներկայացված մեղադրանքը20 հունիսի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին թուրքական իշխանություններին կոչ է անում հանել Հրանտ Դինքի սպանության մասին գիրք հրատարակելու համար թուրք լրագրող Նեդիմ Շեներին ներկայացված մեղադրանքը: «Շեները հետապնդվում է իր մտքերի արտահայտման համար, որոնք ներդրված են ԵԱՀԿ-ում են եւ համապատասխանում են Եվրոպայի Խորհրդի չափանիշներին: Նա ընդամենը ներկայացրել է այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Հրանտ Դինքի սպանությանը, եւ հայտնաբերել է այն խախտումները, որոնք տեղ են գտել դատական գործընթացում: Արդարադատությունը չպետք է քննադատվող իշխանությունների կողմից վերածվի վրեժի ակտի»,- նշել է Միկլոշ Խարաշտին Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին հասցեագրված նամակում:Ինչպես նշվում է ԵԱՀԿ ներկայացուցչի նամակում, ԶԼՄ ազատության ապահովման վերաբերյալ երկրի պարտականությունները կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ լրագրողական հետաքննությունն ամբողջությամբ պաշտպանված է օրենքով: «Թուրքիայում կան օրենքներ, որոնք սահմանափակում են տեղեկատվության տարածումն ու խոսքի ազատությունը` Քրեական Օրենսգրքի օրենքները «Մամուլի մասին» եւ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին», ինչպես նաեւ վերջերս ընդունված օրենքը «Ինտերնետի օգտագործման մասին»: Բոլոր այդ օրենքները շտկման կարիք ունեն: Հանելով Շեներին ներկայացված մեղադրանքները` Թուրքիան կդադարի պատժել անցանկալի տեղեկություններ հաղորդող մարդկանց եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի խոսքի ազատության ապահովման համար»,- ընդգծել է Խարաշտին: Թուրքական Milliyet թերթի լրագրող Նեդիմ Շեները կարող է Հրանտ Դինքի մասին «Դինքի սպանությունը եւ գաղտնի ծառայության սուտը» գրքի համար դատապարտվել 17 տարվա ազատազրկման: Գրքում պատմվում է այն մասին, թե ինչպես Թուրքիայի անվտանգության ուժերը չկատարեցին իրենց պարտականությունները Դինքի սպանությունը կանխելու համար: Շեների դեմ մի քանի դատական հայտ է ներկայացվել: Շեների գործով առաջին լսումը տեղի կունենա հունիսի 26-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |