Երևանից և դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել և չեղարկվել![]() 28 փետրվարի 2026 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների պայմաններում դեպի Հայաստան և Հայաստանից այլ երկրներ նախատեսված որոշ ավիաչվերթեր հետաձգվել են։ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից պարզ է դարձել, որ հետաձգվել են Դուբայից և Աբու Դաբիից իրականացվող չվերթերը: Քուվեյթի ուղղությամբ նախատեսված թռիչքը չեղարկվել է, հայտնում է Sputnik Արմենիան: Իրանի ուղղությամբ իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո փակվել են Իրանի, Իսրայելի, Իրաքի և Կատարի օդային տարածքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտարարել է, թե Իրանի դեմ հասցվել է «կանխարգելիչ» հարված։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել Թեհրանում, Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |