Իսրայելի նախարարն Իրանում հեղափոխություն է կանխատեսում20 հունիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Մոշե Յալոնն ասում է, որ Իրանի նախագահի պաշտոնի թեկնածու, բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին մարդկանց ազատամտության նոր ոգի է հաղորդել: Յալոնի կարծիքով, դա կհանգեցնի հեղափոխության Իսլամական Հանրապետությունում:Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին պետը, դրա հետ մեկտեղ, ավելացրել է, որ նոր մթնոլորտը եւ բողոքի ալիքը հազիվ թե զգալի ազդեցություն գործեն իրանի միջուկային ծրագրի վրա: «Երբ ես դեռ գլխավորում էի ռազմական հետախուզությունը, արդեն այն ժամանակ ասել եմ եւ այժմ նույն բանն եմ ասում. իրանցիների շուրջ 70 տոկոսը հանդես է գալիս այաթոլլայի ռեժիմի դեմ», - նշել է Յալոնը: Ըստ Մոշե Յալոնի, ներկա վարչակարգը կփլուզվի, եւ այն ինչ այժմ տեղի է ունենում, միանգամայն հուսդրող ազդանշան է Արեւմուտքի համար: «Դա հակամարտություն է Ջիհադի գաղափարախոսության եւ Արեւմուտքի միջեւ», - փաստում է Իսրայելի նախարարը: Այդ մասին հաղորդում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |