Հայաստանն ու ՄԱԷ-ն ձգտում են խորացնել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները22 հունիսի 2009 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) ձգտում են խորացնել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հունիսի 21-ին Երեւանում ՄԱԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարաբերությունները Հայաստանի ու ՄԱԷ-ի միջեւ ակտիվորեն զարգանում են առեւտրատնտեսական ոլորտում: Մեր բանակցությունների ընթացքում մենք ցանկություն ենք հայտնել, որպեսզի այդ հարաբերությունները զարգացման նոր փուլ արձանագրեն»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Իր հերթին ՄԱԷ-ի արտգործնախարարը նշել է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի ոլորտում մեր ներուժի առկայությունը: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է օտարերկրյա ներդրումներն երկրի տնտեսության մեջ, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներդրումների ծավալների ավելացման ուղղությամբ»,-ասել է Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |