Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգը![]() 4 մարտի 2026 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 3-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել են առաջիկայում նախատեսվող միջոցառումների և փոխայցերի կարևորությունը՝ շեշտադրելով Հայաստան–ԵՄ օրակարգը առաջ մղելու գործում ակտիվ ներգրավվածությունը։ Զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրներին։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայուն ամրապնդման գաղափարին Հայաստանի բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը։ Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |