Օմանից Երևան է տեղափոխվել 90-ից ավելի ՀՀ քաղաքացի![]() 4 մարտի 2026 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին կազմակերպված չարտերային չվերթով Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր։ Նրանց մեծ մասը՝ ավելի քան 90 մարդ, Հայաստանի քաղաքացի է, որոնց թվում եղել են նաև Հեռավոր Արևելքից Օման հասած երկու քաղաքացի։ Այd մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը: «Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- փոխանցել է Անի Բադալյանը։ Ավելի վաղ Երևանում վայրէջք էր կատարել Օմանից կազմակերպված առաջին տարհանման չվերթը, որով հայրենիք է վերադարձել Հայաստանի 15 քաղաքացի։ Fly One Armenia ավիաընկերության օդանավը Մասկատից տեղափոխել է նաև ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման հասած քաղաքացիներին։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |