Մկրտչյանն ԱՄՆ-ում հանդիպել է Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին, ներկայացրել ՀՀ–ԱՄՆ օրակարգը![]() 4 մարտի 2026 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 3-ին հանդիպել է ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի, և առանձին հանդիպում՝ ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։ Հանդիպումների ընթացքում Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին ներկայացրել է նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Նորվեգիայի, ինչպես նաև Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |