Սպերցյանը կնախընտրեր խաղալ Իտալիայի կամ Իսպանիայի առաջնություններում

Սպերցյանը կնախընտրեր խաղալ Իտալիայի կամ Իսպանիայի առաջնություններում

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կցանկանար խաղալ Իտալիայի կամ Իսպանիայի առաջնություններում, հայտնում է Sport-express-ը:

«Նախընտրություններից, հավանաբար, Իսպանիան և Իտալիան։ Անգլիա՞ն։ Գուցե՝ մեկ քայլ հետո։ Սկզբունքորեն չեմ վախենում, բայց լավ կլինի այնտեղ գնալ որևէ լիգայի միջոցով։ Գլխավորն այն է, որ ես խաղամ, այլ ոչ թե պարզապես տեղափոխվեկ այլ ակումբ», -ասել է նա հարցազրույցում:

Նա նաև տեղեկացրել է, որ իր պայմանագիրը «Կրասնոդարի» հետ երկարացվել է մինչև 2029թ․:

Սպերցյանը նաև ասել է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում:

«Ես արտասվեցի, երբ առաջին գոլը խփեցի հավաքականի կազմում: Յուրաքանչյուր հրավեր ազգային հավաքական մեծ ուրախությամբ եմ ընդունում»,-ասել է նա:

2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության, գավաթի և Սուպերգավաթի 26 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---