ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը կարող է ազատ արձակվել ուղղակի դատարանի դահլիճից

PanARMENIAN.Net - Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների գործով անցնող կալանավորներ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով (Բռնությամբ, թալանով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, հրազենի, պայթուցիչ նյութերի կամ սարքերի կիրառմամբ կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպում):



Դատարանի որոշմամբ, Ալիկ Արզումանյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, Սուրեն Սիրունյանը` 4 տարի: Նախատեսվում է, որ Հայաստանի ԱԺ-ի հունիսի 19-ի համաներման հայտարարման մասին որոշման երկրորդ կետի չորրորդ եւ վեցերորդ ենթակետերի համաձայն, դատապարտյալներն ազատ կարձակվեն ուղղակի դատարանի դալիճից:
 Ուշագրավ
---