Դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը![]() 5 մարտի 2026 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանի ներկայացրած հայցը՝ անվավեր ճանաչելով նրան աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը: Այդ մասին դասախոսը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է, որ իրավունքը վեր է կամայականությունից: «Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։ Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին»,-ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |