Վրաստանը շահագրգիռ է Բաթում-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու կառուցման հարցում

PanARMENIAN.Net - ՍԾՏՀ շրջանակներում հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանից դեպի Բաթում ավտոճանապարհի կառուցումը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ տնտեսական գծով խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը: «Վրացական կողմը կրկին հաստատել է Բաթում-Ախալքալաք-Գյումրի նոր ավտոմայրուղու կառուցման իր վճռական ցանկությունն ու պատրաստակամությունը»,-ասել է նա:



Ըստ Նռանյանի, նույնիսկ Վրաստանի նման երկիրը, որը չպետք է տրանսպորտային խնդիրներ ունենա, այսօր հայտնվել է անբարենպաստ իրավիճակում: Ինչպես նշել է ԱԺ պատգամավորը, այդ ճանապարհի կառուցումը գործնական նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար, որպես այլընտրանքային ելք դեպի Սեւ ծով, իսկ Վրաստանի համար` որպես «երկրի արեւելյան մասը արեւմտյանի հետ կապելու միջոց»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---