Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ է արձակվել![]() 5 մարտի 2026 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ «Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ»,-գրել է նա: Արշակ սրբազանը ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից, Քննչական կոմիտեի շենքից դուրս գալու պահին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաղորդել էր, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, խոսքը Սրբազանի կողմից թմրամիջոցի իրացման մասին չէ, ինչպես սկզբնական շրջանում փորձ է արվել ներկայացնել, այլ նրան մեղադրել են 2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմը գնահատել է որպես անհեթեթություն։ Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Արշակ Սրբազանը կալանավորվել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |