Իրանը գտնվում է ռազմական դրություն հայտարարելու եզրին22 հունիսի 2009 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը, երկրի նախկին նախագահ Մոհհամես Հաթամին հայտարարել է, որ Իրանում կարող է ռազմական դրություն հայտարարվել: Ահմադինեժադի գլխավոր ընդդիմադիր Միր Հոսյեն Մուսավիի ինտերնետ կայքում Հաթամին գրում է.«Ինձ շատ է անհանգստացնում այն կշիռը, որ ստանում են բանակն ու անվտանգության ուժերը երկրի կյանքում»: Հաթամին Մուսավիի գլխավոր խորհրդականներից ու օգնականներից մեկն է: Հաթամին զգուշացրել է կառավարությանը. «Աստված գիտի, թե ուր կարող է հասցնել ժողովրդի օրինական բողոքների արգելումը: Իրանի նախկին նախագահը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ընդդիմության մի շարք գործիչների, որոնք ձերբակալվել են վերջին օրերին: Նախկին նախագահը հայտարարել է նաեւ, որ հարկավոր է վերականգնել հաղորդակցության բոլոր միջոցները, որոնք կառավարությունն արգելափակում է վերջին շաբաթվա ընթացքում` բջջային հեռախոսները, SMS-ները եւ ինտերնետը, հաղորդում է MIGnews.com-ը: Ըստ չճշտված տվյալների, Թեհրանում բողոքի ցույցների ընթացքում զոհվել է 150 մարդ, ըստ պաշտոնական տվյալների զոհվածները 19 են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |