ԱՄԷ-ում մնացած և խնդիրների բախված ՀՀ քաղաքացիները կարող են հայտ լրացնել![]() 5 մարտի 2026 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄԷ-ում մնացած և խնդիրների բախված ՀՀ քաղաքացիները պետք է առցանց հայտ ներկայացնեն, հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը: «Թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք իրենց տվյալները լատինատառ լրացնել հետևյալ հղումով՝ տեղական իշխանությունների աջակցությամբ խնդիրները հասցեագրելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ: Տվյալները պետք է լրացնել մինչև մարտի 6-ը՝ առավոտյան 10:00-ն: Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |