Կրակոցներ՝ Արաբկիրում․ Մեկ վիրավոր կա![]() 6 մարտի 2026 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին վաղ առավոտյան կրակոցներ են հնչել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Մեկ անձ ստացել է վիրավորում: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն: «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Կատարվում է նախաքննություն»,-ասել կոմիտեից։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ տարածքում հայտնաբերվել է 6 կրակված պարկուճ։ Նախնական տվյալներով՝ վիրավորը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք կան այլ վիրավորներ, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի մոտ, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառոյի» դիմաց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |