ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին լրջորեն խանգարում է Անկարայի զգացմունքայնությունը22 հունիսի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ չի կարելի «արտոնյալ գործընկերություն» համարել: Մենք ձգտում ենք նաեւ այնպիսի հարաբերությունների, որոնք որքան հնարավոր է ամուր կկապեն Թուրքիան ԵՄ-ի հետ»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ԵՄ-ի հետ համագործակցության գծով դեպարտամենտի տնօրեն Պյեր Մենատը: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցելու հետ կապված բոլոր հարցերը կարելի էր հանգիստ քննարկել, սակայն դա դեռեւս հնարավոր չէ, քանի որ թուրքական իշխանությունները չափազանց զգացմունքային վերաբերմունք ունեն այդ խնդրի հանդեպ: «Ավելի լավ կլիներ, եթե թուրքական կողմը իրատեսորեն մոտենար հարցին»,-ասել է Մենատը` նշելով, որ, չնայած իր բացասական վերաբերմունքին ԵՄ-ին Անկարայի անդամակցության հարցին, ԵՄ-ում իր նախագահության ժամանակ Ֆրանսիան չի խոչընդոտել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններին: Ֆրանսիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Վերջին անգամ նա ասել է այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |