IRI հարցում․ ԶՈւ-ն և եկեղեցին ՀՀ ամենահեղինակավոր կառույցներն են![]() 6 մարտի 2026 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտի՝IRI-ի անցկացրած հարցման արդյունքներով, Հայաստանում ամենահեղինակավոր կառույցները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Հայ Առաքելական եկեղեցին։ Հարցման տվյալներով՝ քաղաքացիները առավել մեծ գոհունակություն են հայտնում ՀՀ Զինված ուժերի աշխատանքից․ հարցվածների 73 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ կամ մասամբ գոհ է բանակի գործունեությունից։ Հարցման համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցու աշխատանքից գոհ է հարցվածների 61 տոկոսը, հայտնում է Aysor.am-ը: Միաժամանակ քաղաքացիներն առավել հաճախ դժգոհություն են հայտնում Ազգային ժողովի աշխատանքից․ դրա գործունեությունից դժգոհ է հարցվածների 68 տոկոսը։ Դժգոհության բարձր մակարդակ է գրանցվել նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի նկատմամբ՝ 50 տոկոս։ Հարցման շրջանակում քաղաքացիներին հարցրել են․ «Հետևյալ երկրներից որո՞նք եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար»։ Հարցվողներին հնարավորություն է տրվել նշել մի քանի տարբերակ։ Արդյունքների համաձայն՝ պատասխանների առաջին հնգյակում հայտնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Եվրոպական միությունը և Ֆրանսիան, հայտնում է 1lurer.am-ը: Որպես առավել կարևոր քաղաքական գործընկեր մասնակիցները նշել են ՌԴ-ն ու ԱՄՆ-ն գրեթե հավասար տոկոսներով` Ռուսաստանը 43 տոկոսը, ԱՄՆ-ն՝ 42 տոկոսը: Իրանը կարևոր գործընկեր է համարում հարցվածների 34 տոկոսը, Եվրոպական միությունը՝ 29 տոկոսը, իսկ Ֆրանսիան՝ 27 տոկոսը։ Հարցվածների 21 տոկոսը կարևոր գործընկեր է համարել Չինաստանին, 18 տոկոսը՝ Վրաստանին, 6 տոկոսը՝ Հնդկաստանին, 4 տոկոսը՝ Միացյալ Թագավորությանը, 3 տոկոսը՝ Ղազախստանին և 3 տոկոսը՝ Թուրքիային։ Ադրբեջանը որպես կարևոր քաղաքական գործընկեր նշել է հարցվածների 2 տոկոսը, նույնքան՝ 2 տոկոսը նշել է նաև Ուկրաինան։ «Այլ» տարբերակը նշել է հարցվածների 2 տոկոսը, «ոչ մեկը» տարբերակը՝ 3 տոկոսը, իսկ հարցին պատասխանել չի կարողացել հարցվածների 3 տոկոսը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |