«Նռան գույնը»` Հրվ․ Կորեայի կինովարձույթի լավագույն տասնյակում![]() 6 մարտի 2026 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը 56 տարի անց ցուցադրվել է Հարավային Կորեայում և ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում հայտնվել է երկրի կինովարձույթի լավագույն տասնյակում, հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Կորեայում ֆիլմի ընդհանուր հավաքը կազմել է մոտ 160 հազար ԱՄՆ դոլար։ «Հայկական կինոյի այս բացառիկ ստեղծագործությունը շարունակում է նորովի բացահայտվել միջազգային մշակութային միջավայրում՝ ներգրավելով նոր լսարաններ և հաստատելով իր կայուն ներկայությունը համաշխարհային կինոարվեստում։ Բեռլինի կինոփառատոնում MK2 -ի մեր գործընկերները Հայաստանի կինոյի հիմնադրամին են նվիրել «Նռան գույնը» ֆիլմի կորեական կինովարձույթի համար պատրաստված պաստառը»,- ասվում է հաղորդագրությունում։ Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, The Film Foundation World Cinema Project-ի և Fondazione Cineteca di Bologna-ի համագործակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |