Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը![]() 6 մարտի 2026 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին անգամ ազգային թիմի հրավեր է ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ 18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում արդեն 12 գոլ է խփել։ Միևնույն ժամանակ վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Պաշտպաններ Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա) Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան) Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Հարձակվողներ Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան) Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա) Արթուր Միրանյան – «Բնեյ Սախնին» (Իսրայել) Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա) Ֆինն Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա) Հայաստանի հավաքականը մարտի 26-ին մրցակցի խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Բելառուսի թիմի դեմ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |