Ջերմաստիճանը կնվազի մինչև 5 աստիճանով․ Սպասվում են տեղումներ![]() 7 մարտի 2026 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևանում մարտի 7-ին և մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը և մարտի 9-11-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկային ժամերին սպասվում է 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև +1...+3 աստիճան։ Մարտի 7-ի 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ճանապարհը փակ է։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքըփակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Չիվա-Ելփին ճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վայոց ձորի, Լոռու մարզերում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներինառկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |