Թաիլանդում մնացած հայերի և վրացիների համար չարթերային չվերթ կկազմակերպվի![]() 10 մարտի 2026 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդում մնացած ՀՀ և Վրաստանի քաղաքացիները կկարողանան Բանգկոկից Թբիլիսի մեկնել հատուկ կազմակերպված չարթերային չվերթով, հայտնում է Sputnik-georgia-ն։ Թռիչքը նախատեսված է մարտի 11-ին՝ ժամը 19:30-ին: Չվերթի կազմակերպիչ, «Wonderfly» տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան BMG մեդիահարթակին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունն աջակցել է թռիչքի թույլտվություն ստանալու հարցում։ «Հայաստանի դեսպանատունն օգնում է մեզ՝ տարածելով այս տեղեկությունը: Մեզ բազմաթիվ հայեր են միացել: Անշուշտ, ցանկանում ենք բոլորին օգնել», – նշել է նա։ Բոջգուայի խոսքով՝ ներկայում արդեն հավաքվել է 100 ուղևոր, դեռևս 50 ազատ տեղ կա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |