Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել պարա ծանրամարտի ԵԱ-ում![]() 10 մարտի 2026 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 9 մեդալ է նվաչել պարա ծանրամարտի (փաուերլիֆթինգի) Եվրոպայի առաջնության տարբեր տարիքային խմբերում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն։ ՀՀ-ն մրցումներին մասնակցել է 11 մարզիկով: Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ են նվաճել Արթուր Բաբայանը, Խորեն Ծատուրյանը, Կարինե Մանուկյանը, Արևիկ Մելքոնյանը, Արտյոմ Մուխսյանը և Տիգրան Խլղաթյանը։ Արծաթե մեդալակիր են դարձել Ռաֆայել Համազասպյանը, Դավիթ Հունանյանը և Անյուտա Պետրոսյանը։ Մրցաշարում մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը ունեցել է 3 ներկայացուցիչ, երիտասարդների խմբում՝ 7 մարզիկ, իսկ պատանիների խմբում՝ 1 մարզիկ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |