Մարուքյան․ Բաքուն ՀՀ-ին ներքաշեց հակաիրանական արշավի մեջ, իսկ այժմ հանդես է գալիս որպես Իրանի բարեկամ![]() 10 մարտի 2026 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին ներքաշեց հակաիրանական արշավի մեջ, այնուհետև վերադասավորվեց և այժմ հանդես է գալիս որպես Իրանի բարեկամ պետություն, գրել է ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա թվարկել է վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև տեղի ունեցած զարգացումները: Նրա խոսքով՝ սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Իրանի գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ, որից հետո, մարտի 5-ին, ադրբեջանական ԶԿՄ-ները հայտնել են, թե իբր Իրանից արձակված ԱԹՍ է ընկել են Նախիջևանի տարածքում։ «Դրանից հետո Ադրբեջանից հնչել են կոշտ հայտարարություններ Իրանի հասցեին։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ «Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչու սարքերի հարվածը» դիտարկում է որպես ահաբեկչություն Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը, արտաքին գործերի նախարարությունը և Բաքվում Իրանի դեսպանատունը պաշտոնապես հերքել են այդ տեղեկությունները։ Դրանից հետո Ադրբեջանը փակել է Իրանի հետ օդային սահմանը, ամբողջությամբ դադարեցրել բեռնատարների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը տարբեր երկրներից աջակցություն է խնդրել և ստացել, այդ թվում՝ Հայաստանից։ Հայաստանի դրոշը օգտագործվել է հակաիրանական գրառման մեջ։ Մարտի 8-ին Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, որի ընթացքում վերջինս վերահաստատել է, որ Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որևէ հարձակում չի եղել։ Այդ զրույցից հետո Ադրբեջանը կրկին բացել է սահմանը բեռնատարների համար, իսկ ավելի ուշ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Իրան։ Այս իրադարձությունների շղթան հստակ ցույց է տալիս, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում Բաքուն Հայաստանին ներքաշեց հակաիրանական արշավի մեջ, հետո վերադասավորվեց և այժմ հանդես է գալիս որպես Իրանի բարեկամ պետություն»,- նշել է Մարուքյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, ևս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |