Որոշվել է «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման ռաունդում

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է 2009/2010 սեզոնի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման ռաունդի վիճակահանությունը: Հայաստանի առաջին ռաունդին մասնակցել է երկրի չեմպիոն, մայրաքաղաքի «Փյունիկ» թիմը, որին վիճակահանությունը հանդիպում նշանակեց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամո» թիմի հետ:



2009-2010թթ. սեզոնի ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի երկրորդ որակավորման ռաունդից:



Առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի իր դաշտում հուլիսի 14-ին կամ 15-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---