Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը![]() 11 մարտի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հարթակում Հայաստան–Լեհաստան գործընկերության խորացման կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բարձրաստիճան այցերին և նախատեսվող միջոցառումներին։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |