Բավրայի մաքսային տեսուչները վիճել և բռնություն էին գործադրել Վրաստանից վերադարձող 4 անձի նկատմամաբ![]() 11 մարտի 2026 - 18:09 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի հունվարի 15-ին ՊԵԿ Բավրայի մաքսային բաժնի հինգ տեսուչ վիճաբանել են Վրաստանից Հայաստան վերադարձող չորս անձանց հետ և բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ նախաքննության ընթացքում հինգ մաքսային տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է Քննչական կոմիտեն: Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեղադրանքով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |