«Միասնության թևերը» կառավարության մոտ ակցիա է անցկացրել՝ պնդելով ադրբեջանական նոր դիրքի առկայությունը![]() 12 մարտի 2026 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները, գործընկերներն ու աջակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ շարունակելով պնդել, որ տեղի է ունեցել ադրբեջանական նոր ներխուժում և ՀՀ ինքնիշխան տարածքում հայտնվել է ադրբեջանական նոր դիրք, հայտնում է Sputnik Արմենիան: Մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել էր շրջանառվող տեղեկությունները։ «Տևական ժամանակ է՝ էս իշխանությունները խաղաղության անվան տակ զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունից՝ նշելով, թե խաղաղություն են բերում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախաձեռնության անդամներից մեկը։ Ակցիայի մասնակիցները կառավարությանը փոխանցել են նամակ և մի շարք փաստական տվյալներ։ Նույնաբովանդակ փաստաթղթերի փաթեթ նախաձեռնության անդամները մարտի 10-ին փոխանցել էին նաև պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ։ Նախաձեռնության ներկայացուցիչները ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը, և այս հարցում, ըստ նրանց, քաղաքական կողմնորոշումները պետք է երկրորդական լինեն։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե 2025-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք է տեղակայել՝ հավելելով, որ նշված դիրքը «չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում»: Հայտարարվել է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ։ Նշված քարտեզը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Փաշինյանը ևս ասել է, որ կա հստակ քարտեզ, գիծ, որը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |