ՍԴ-ն սահմանադրական է համարել ՀԷՑ–ի լիցենզիայից «Տաշիր կապիտալին» զրկելու որոշումը![]() 13 մարտի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը և փաստացի օրինական համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՍԴ–ն քննության է առել «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը, 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատարանը եզրակացրել է, որ վիճարկված բոլոր դրույթները համապատասխանել են ՀՀ հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը։ Գործի որոշ հատվածներով վարույթը կարճվել է։ Գործի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։ ԱԺ-ն հուլիսի 3–ին ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հայտարարել է, որ հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի: Հուլիսի 18-ին հայտնի է դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ընկերության ժամանակավոր կառավարիչ, իսկ ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ է հարուցվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |