Փաշինյան․ Եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա կնշանակի նոր պատերազմ՝ ժողովուրդը պետք է որոշի![]() 13 մարտի 2026 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտը դիրքավորվում է երկու տրամաբանության շուրջ՝ խաղաղության կուսակցություն և պատերազմի կուսակցություն, և հասարակությունը պետք է ընտրություն կատարի դրանց միջև, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութում: Նա հայտարարել է, որ, եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա կնշանակի նոր պատերազմ: «Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե ոչ` եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ: Չի կարող ուրիշ կերպ լինել»,-ասել է նա: Փաշինյանը հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու և պետք է ընտրել նրան: «Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, տեղավորվում են այս տրամաբանության տակ: Ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի: Եթե որոշի, որ շարունակում է Ղարաբաղի շարժումը, նշանակում է՝ Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի: Եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-հայտարարել է վարչապետը: Նա նաև հայտարարել է, որ Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին: «Դա ոչ թե Անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի և հակամարտության հռչակագիր»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է ասում, որ Գարեգին Բ-ն ստանձնել է «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։ Ըստ նրա՝ պատարագի տեքստում հղում են անում Արցախի Հանրապետությանը: «Հղում ենք անում Արցախի Հանրապետություն, դա նշանակում է կոնֆլիկտ»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |