Երևանի 2 վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է

Երևանի 2 վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է

PanARMENIAN.Net - Երևանի 2վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները՝ ներկայացնելով մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումների արդյունքները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է․

  • Կենտրոնում՝ մարտի 3-6-ը և 9-ին,
  • Նոր Նորքում՝ մարտի 3-ին և 6-ին,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել,
  • Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունն էլ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է․

  • Շենգավիթում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
  • Նոր Նորքում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
  • Արաբկիրում՝ մարտի 4-ին և 9-ին,
  • Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---