Փաշինյան․ Համաներում չի նախատեսվում

Փաշինյան․ Համաներում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Հայաստանում համաներում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը, ասել է Փաշինյանը Վայք քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ինքն էլ եղել է քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս է եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշումմիջազգային հանրության ճնշման ներքո, հայտնում է Արմենպրեսը:

«Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը հաշվի չի առնում անձի հատկանիշները։ Ինքը համաներման պայմաններին բավարարող բոլորին ազատ է արձակում։ Մեր նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո ազատվածների մի հսկայական մասը առաջին երեք ամիսների ընթացքում վերադառնում է ՔԿՀ։ Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքն առանձին։

Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները», - ասել է վարչապետը։

 Ուշագրավ
---