ՀԱԿ․ Պատրաստ ենք կոնսոլիդացիայի գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ուժերի հետ

ՀԱԿ․ Պատրաստ ենք կոնսոլիդացիայի գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ուժերի հետ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը՝ ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ: Այդ մասին ասվում է կուսակցության համագումարի բանաձևում:

ՀԱԿ-ի 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության կանոնադրությանը համապատասխան գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ բանաձևի՝ 2020 թվականին սկսված և մինչ այժմ չավարտված պատերազմի հետևանքով Արցախը հայաթափվել է, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը հայտնվել է օկուպացիայի տակ, իսկ Ադրբեջանը շարունակում է պետականորեն կազմակերպված հակահայ քարոզչությունը, պահում և խոշտանգում է հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ՝ առաջ քաշելով ﬔր երկրի ներքին հարցերին վերաբերող նվաստացուցիչ պահանջներ և պահպանելով պատերազﬕ վերսկսման վտանգը։ Հայաստանի վրա կախված է հետագա մարդկային և տարածքային կորուստների մահացու վտանգը։ Վտանգված է Հայրենիքը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը։ Իրավիճակը բարդանում է նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրումով, Հայաստանի անվտանգությանը սպառնում է ինչպես Արևմուտք-Ռուսաստան, այնպես էլ ԱՄՆ-ի և Իսրայելի կողﬕց Իրանի դեմ սկսված պատերազմը։

Երկրի ղեկը, ﬕնչդեռ, հայտնվել է ﬕ քաղաքական ուժի ձեռքում, որն առաջնորդվում է շահամոլական և օտարածին օրակարգերով և փորձում վերածել Հայաստանը աշխարհաքաղաքական կենտրոնների կռվադաշտի։ Մոգոնելով Ռուսաստանի հետ իբր հիբրիդային պատերազﬕ ուրվականը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է ստանալ Արևմուտքի անվերապահ աջակցությունը ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված հալածանքներին, սերմանում պառակտում և ապօրինություն։ Մի իրավիճակում, երբ հայությանն օդի պես անհրաժեշտ է հաﬔրաշխություն և համախմբվածություն արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, ռեժիմը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են իշխանությանը լուրջ մարտահրավեր նետել, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու ﬔղադրանքներ։ Հատկապես արգահատելի են ապօրինի հարձակուﬓերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որոնք, ըստ էության, ուղղված են ﬔր պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։

Ժաﬓ է նորից, 1988-ի Շարժման ոգուն հավատարիմ, ﬔր ժողովրդի հավաքական հզորությամբ ձևավորել Հայաստանի և նրա ժողովրդի, ﬔր ամբողջ ազգի շահերից բխող իսկական Հայկական Օրակարգ»,-ասվում է բանաձևում:

ՀԱԿ-ը նաև ներկայացրել է իր առաջիկա քաղաքական գործունեության և ապագայում Հայաստանի կառավարման գործում իր սկզբունքները և մոտեցուﬓերը։

Բանաձևում առանձնացվել են մի շարք առաջնահերթություններ՝ խաղաղության հաստատումը և Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակության երկաթուղային հանգույցի կառուցումը, իրատեսական և ռազմավարական մտածողությամբ արտաքին քաղաքականության վարումը, բազմավեկտոր միջազգային համագործակցությունը, ինչպես նաև տեխնոլոգիական արդիականացումը։

Փաստաթղթում շեշտվել է, որ պետությունը պետք է խրախուսի գիտատեխնոլոգիական զարգացումը, մեծ ներդրումներ իրականացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտում և աջակցի այնպիսի ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիան, կուտակային էներգետիկան, ֆինտեխը և կրիպտոարդյունաբերությունը։

ՀԱԿ-ը կարևորել է նաև ազատ և արդար մրցակցության վրա հիմնված տնտեսության ձևավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը և մենաշնորհների բացառումը ներքին շուկաներում։ Միաժամանակ ընդգծվել է նախագահական-խորհրդարանական կառավարման մոդելի վերականգնման անհրաժեշտությունը և դատական համակարգի անկախացումը գործադիր իշխանությունից։

Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական արժեքներին՝ նշելով, որ պետք է «դադարեցվեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակվեն քաղբանտարկյալները և երաշխավորվեն խոսքի ու խղճի ազատությունները»։

«ՀԱԿ-ը միևնույն ժամանակ գիտակցում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորում։ Ուստի, հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»,-ասվում է բանաձևում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ 5-րդ համագումարի մասնակիցներին հղած ուղերձում նշել էր, որ ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում: Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է:

 Ուշագրավ
---