ԱԳՆ․ Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, Շրի Լանկայում՝ 12![]() 16 մարտի 2026 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունքում ներկայացվել են նոր տվյալներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը գտնվում են Շրի Լանկայում, որոնք նախատեսել են մեկնել ավելի ուշ։ Նյու Դելիում գործող ՀՀ դեսպանությունը ստացել է փոքրաթիվ զանգեր, որոնք հիմնականում վերաբերել են տեղեկատվություն ստանալուն։ Թաիլանդում գտնվում է Հայաստանի 20 քաղաքացի, որոնցից հինգը արդեն ունեցել են ավիատոմսեր և առաջիկա օրերին նախատեսել են մեկնել։ Մյուս քաղաքացիները դեռևս չեն տեղեկացրել մոտ ժամանակում մեկնելու մտադրության մասին։ Վիետնամում ներկայումս գտնվել է ՀՀ 3 քաղաքացի։ Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում Հայաստանի դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվել են անհրաժեշտ քայլեր այդ հարցերի կարգավորման համար։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |