Սուրենյան․ Սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը 3

Սուրենյան․ Սպասվում է 3 հրաշալի գարնանային  օր, բայց ընդամենը 3

PanARMENIAN.Net - Սպասվում է 3 հրաշալի գարնանային օր՝ մարտի 17–19–ը կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեզ սպասվում են 3 հրաշալի գարնանային օրեր, բայց ընդամենը 3»,-գրել է նա:

Միջերկրական ծովից ներթափանցած ուժեղ ցիկլոնի ազդեցությամբ վերջին երկու օրերին Հայաստանի ամբողջ տարածքում արձանագրվել են առատ տեղումներ։ Տեղումները հատկապես առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։ Ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։

Մարտի 16-ի ցերեկը և լույս 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կշարունակվեն, ամսի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ամբողջ տարածքում կվերսկսվեն։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---