Իրանում տեղի ունեցող իրադարձությունները խանգարել են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գծով աշխատանքային խմբի հանդիպմանը22 հունիսի 2009 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գծով աշխատանքային խմբի հանդիպումը հետաձգվել է Իրանում տեղի ունեցող ետընտրական իրադարձությունների պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Գագիկ Գրիգորյանը: Այդ հանդիպումը ծրագրվում էր հունիսին, սակայն Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով իրանական պատվիրակության ներկայացուցիչները չեն կարողացել ժամանել, եւ հանդիպումը հետաձգվել է», - ասել է նա:Այդպիսով, Գրիգորյանի խոսքերով, աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարների տեղակալների մակարդակով: Հայկական կողմից խմբի կազմում կընդգրկվեն տրանսպորտի նախարարի առաջին տեղակալն ու Գրիգորյանն ինքը: Այդ առնչությամբ վարչության պետն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում ծրագրվում է անցկացնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի հայեցակարգի շնորհանդեսը: «Հայեցակարգի նախապատրաստման աշխատանքները երկար ժամանակ են տեւել, հիմնական աշխատանքը տարվել է երկաթուղու շինարարության ուսումնասիրության ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ այդ նախագծի արդյունավետ իրականացման հնարավորությունները», - նշել է Գրիգորյանը: Վարչության պետը նաեւ հաղորդել է, որ տվյալ փուլում բանակցություններ են ընթանում զարգացման ասիակա բանկի հետ` 1 մլն դոլարի չափով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ֆինանսավորման շուրջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |