Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով![]() 17 մարտի 2026 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով։ «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ: Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության ու ինքնիշխանության ապահովման, բարեկեցիկ և արդիական հասարակություն կառուցելու գործում: Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Ի սրտե մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, քաջառողջություն և բարօրություն»,-ասվում է ոըղերձում: Ղազախստանում ընդունված նոր սահմանադրությունն ամրապնդում է նախագահի իշխանությունը, խորհրդարանը դարձնում է մեկ պալատանի և ամուսնությունը սահմանում է որպես «տղամարդու և կնոջ միություն»: Թեև նախնական ասվում էր որոշ փոփոխությունների մասին, սակայն սահմանադրությունը փոխվել է ավելի քան 80 տոկոսով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |