Նախարար․ ՀՀ տնտեսությունը վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով![]() 18 մարտի 2026 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով, մոտ ժամանակներում կոնֆլիկտն ավարտելու դեպքում վնասները կլինեն հնարավորինս քիչ: Այd մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հնարավոր տնտեսական ռիսկերին։ Նախարարի խոսքով՝ այս օրերին իրականացվում է իրավիճակի գնահատում, հայտնում է Արմենպրեսը: «Այս օրերին գնահատում ենք այդ ռիսկերը: Հույս ունենք, որ կարճաժամկետ կլինի: Եվ հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ երկրները, որոնք հիմա հակամարտության մեջ են, կավարտեն իրենց հակամարտությունը: Եվ այդ պարագայում, մեր կարծիքով, վնասները կլինեն հնարավորինս քիչ: Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան, մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով: Նախ գնաճային որոշակի ռիսկեր ենք տեսնում: Երկրորդը՝ որոշ արտադրությունների կազմակերպման համար Հայաստանը նաև հումք է ստանում, որի դեպքում տեսնում ենք, որ նորից գնաճային այդպիսի ռիսկեր է հնարավոր է, որ առաջանան»,- ասել է Պապոյանը։ Նա նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի զգալի առևտրաշրջանառություն՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ուղղություններով, և ստեղծված իրավիճակը երկարաժամկետ առումով դրական ազդեցություն ունենալ չի կարող։ «Բայց, եթե հետևում ենք քաղաքական գործիչների՝ բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի: Եվ կարծում ենք, որ այդ պարագայում շատ մեծ բացասական սպասումներ չպետք է, որ ունենանք»,- ընդգծել է նա։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |