Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով![]() 21 մարտի 2026 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը, գրում է Factor.am-ը: Նա նշել է, որ նախագահող դատավոր Մարտին Արզումանյանը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումն ընդունել է մարտի 9-ին, կիրառվել է ինչպես տնային կալանքը, այնպես էլ գրավը՝ 10 միլիոն դրամի չափով։ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել երեք և ավելի անձից բաղկացած հանցավոր խումբ ստեղծելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա խմբում ընդգրկել է նաև իր մտերիմներ Հովհաննես Խաչատրյանին, Կարեն Աբրահամյանին, Հարություն Թորոսյանին, իսկ Աբրահամյանն ու Թորոսյանն իրենց հերթին՝ Հովհաննես Քեշիշյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |